ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Նարգիլե ծխելը նպաստում է քաղցկեղի առաջացմանը. news.am
Շատերը մտածում են, որ նարգիլեն հասարակ ծխախոտից անվտանգ է, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Պարզվում է, որ նարգիլե ծխող մարդիկ եթարկվում են ծանր մետաղների ազդեցությանը, ուրանն ու արճիճը ներառյալ: Բժիշկների խոսքով՝ այս մետաղները քաղցկեղ են առաջացնում:
German Jordanian University եւ Royal Scientific Society Amman-Jordan-ի գիտնականները պնդում են, որ նարգիլե ծխելու ընթացքում օրգանիզմի ստացած ուրանի չափաբաժինը 26 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը: Իսկ, քանի որ մարդը կարող է նարգիլե ծխել նույնիսկ մի ժամ, այս ընթացքում նա կարող է ստանալ 100-200 անգամ ավելի շատ ծանր մետաղների չափաբաժին, քան կստանար սովորական ծխախոտ ծխելու դեպքում: Բոլոր այս մետաղները մեծացնում են գլխի եւ պարանոցի քաղցկեղի ձեւավորման վտանգը՝ առաջացնելով նաեւ մի շարք այլ հիվանդություններ:
Վերոնշյալ համալսարանի գիտնականները հետազոտել են նարգիլե արտադրող հայտնի բոլոր բրենդերի արտադրանքը՝ փորձելով պարզել դրանում ծանր մետաղների պղնձի, երկաթի, քրոմի, արճիճի եւ ուրանի առկայության մակարդակը: Ուրանն առկա էր բոլոր նմուշներում եւ այն մի քանի անգամ գերազանցում էր ԱՀԿ-ի եւ ամերիկյան FDA-ի կողմից հաստատված նորմաները: Ծանր մետաղների քանակը, բնականաբար, կախված էր այն հանգամանքից, թե որտեղ էր աճում նարգիլեի հումք դարձած բույսը, բայց փաստն այն է, որ այս կամ այն կերպ մետաղներն առկա էին բոլոր նմուշներում:
Այսպես, ծխախոտն ու այլ բույսերը, որոնք օգտագործվում են սիգարետի եւ նարգիլեի արտադրությունում, կուտակում են հողում առկա ծանր մետաղները: Եվ նարգիլեում եղած ջուրը, ի տարբերություն ընդունված կարծիքի, ամենեւին էլ չի մաքրում այն վնասակար այս բոլոր մետաղներից:
Մասնագետներից մեկը՝ բժիշկ Աքիիլ Ալ-Կազվինին, պնդում է, որ, շատ կարեւոր է, որ նարգիլե ծխող մարդիկ հասկանան, որ ջուրը միայն իջեցնում է նարգիլեի ծխի ջերմաստիճանը, սակայն չի զտում բոլոր վնասակար նյութերը, ինչպես կարծում են շատերը: Ջրում մնում է այդ մետաղների 3 տոկոսը միայն, եւս 40 տոկոսը մնում է մոխրի մեջ, իսկ մնացած 57 տոկոսը մուտք են գործում օրգանիզմ:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
25.02.2015 